Քաղաքականություն

Ուորլիքը վերահաստատել է ԼՂ կարգավորմանն աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը

2 րոպեի ընթերցում

Ուորլիքը վերահաստատել է ԼՂ կարգավորմանն աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Անդրադառնալով Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ իրականացված Սարգսյան-Քերի-Ալիև եռակողմ հանդիպմանը` Ուորլիքը գրել է. «Ուելսում Ջոն Քերին արդյունավետ խոսակցություն ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Մենք պատրաստ ենք օգնելու»:

Նյուպորտում սեպտեմբերի 4-ի երեկոյան կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:

Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում: պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում