Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Արցախցի հրամանատարի 12-ամյա որդին օրվա մեծ մասը բանակի կողքին է

Արցախցի հրամանատարի 12-ամյա որդին օրվա մեծ մասը բանակի կողքին է

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի կես տարիքն ունեցող Մարզպետ Ամիրխանյանն իր առօրյայի մեծ մասն անցկացնում է հրամանատար հայրիկի և Արցախի սահմաններն անառիկ պահող զինվորների կողքին: Մարզպետը Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղեկայված զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանի որդին է:

Մարզպետը զինվոր-ընկերների հետ զրուցում է, երբեմն խաղում իր սիրելի խաղը` ֆուտբոլ: «Որ մի բանից նեղվեք, զանգեք պապայիս»,-խորհուրդ է տալիս 12-ամյա փոքրիկն իրենից ավագներին:

Երազում է ֆուտբոլիստ դառնալ, իսկ սիրելի խաղացողն էլ Լեոնել Մեսսին է: «Որ մեծանաս, հայրիկիդ նման հրամանատա՞ր ես դառնալու». հաճախ հնչող հարցին պատասխանում է` «դեռ փոքր եմ»:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարզպետն անկեղծացավ ու նշեց, որ դժվար է միշտ մի վայրից մյուսը տեղափոխվել, քանի որ հեռանում է ընկերներից, բայց նաև ասաց, որ նոր ընկերներ էլ ունի, ամենամոտն էլ Արտյոմն է: Մարզպետը երկու քույր ունի, մեկն իրենից մեծ է, մյուսը` փոքր:

Հայ զինվորն Ադրբեջանին հուշեց, որ զենքի ուժով մեզ հետ խոսել չի կարող, պետք է բանակցել. Արցախցի հրամանատար


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am