Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցներ տրամադրելու մասին քննարկումները շարունակվում են․ ԵՄ դեսպան

Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցներ տրամադրելու մասին 
քննարկումները շարունակվում են․ ԵՄ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության խորհրդում շարունակվում են քննարկումները Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին միջոցներ տրամադրելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ պատասխանելով հարցին, թե Հունգարիայի վետոյի պատճառով ԵՄ-ն մերժեց Հայաստանին անվտանգային աջակցություն ցուցաբերել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներով, արդյոք ԵՄ-ն ևս մեկ փորձ կանի Հայաստանին աջակցելու գործընթաց նախաձեռնել կամ ԵՄ-ն քննարկո՞ւմ է այլընտրանքային խողովակներով Հայաստանին աջակցել

«ԵՄ խորհրդի նիստի ժամանակ մենք անդամ պետությունների հետ քննարկեցինք, թե ինչպես աջակցել Հայաստանի դիմակայությանը, ինչպես աջակցել այն կարիքներին, որոնք Հայաստանն է ձևակերպել անվտանգության բնագավառում: Այդ պահին ԵՄ անդամ պետությունները պայմանավորվեցին քննարկել երկու հնարավորություն: Նախ ոչ մահաբեր աջակցություն ցուցաբերել Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով, ինչպես նաև ավելացնել ԵՄ դիտորդական առաքելության անդամների թիվը: Դիտորդական առաքելության հարցում մենք խոստումը կատարում ենք, նոր դիտորդները տեղակայման փուլում են: Ինչ վերաբերվում է ԵՄ խաղաղության հիմնադրամին, քննարկումները շարունակվում են խորհրդում»,- ասաց Մարագոսը։

ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am