Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են

Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները 
նույնականացվել են

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի ներքին գործերի փոխնախարարը հայտնել է, որ նախագահական ուղղաթիռում գտնվող ուղևորների մարմինները հնարավոր է ճանաչել և ԴՆԹ թեստավորման անհրաժեշտություն չկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է IRNA-ն, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Մոհամմադ Հասան Նամին մանրամասնել է, որ բոլոր աճյունները հնարավոր է եղել ճանաչել, որոնք փոխանցվել են դատաբժշկական փորձաքննության:

Ներքին գործերի փոխնախարարի խոսքով՝  մահացածներից միայն Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի իմամ այաթոլլահ Ալ-Հաշեմի մարմինն է համեմատաբար պահպանված, ով ուղղաթիռի վթարից հետո մեկ ժամ դեռ ողջ է եղել և նույնիսկ կապ է հաստատել նախագահական գրասենյակի ղեկավարի հետ։

Ավելի վաղ՝  հայտնի է դարձել, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։

Մայիսի 20-ի առավոտյան շարունակական ջանքերից հետո փրկարարներին հաջողվել է հայտնաբերել նախագահական ուղղաթիռի կործանման վայրը և զոհերի մարմինները։

Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը մինչև ընտրությունների անցկացումը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am