Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում «Թանգարանների միջազգային օրը» նշանավորվել է նոր ժամանակավոր ցուցադրության բացմամբ

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում «Թանգարանների միջազգային 
օրը» նշանավորվել է նոր ժամանակավոր ցուցադրության բացմամբ

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում  «Թանգարանների միջազգային օրը» նշանավորվել է նոր ժամանակավոր ցուցադրության բացմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանի տնօրինությունից, «Թանգարանի միջազգային օրվա» շրջանակներում ցուցադրվել են  Գավառի արվեստանոցի սաների ձեռքի աշխատանքները։

Ցուցադրությանը  համերգային ծրագրով հանդես են եկել  Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի, Ուսուցողական կենտրոնի, Գավառ քաղաքի թիվ 1 հիմնական, թիվ 2, թիվ 7 միջնակարգ դպրոցների աշակերտները։

Ցուցադրությանը  ներկա են եղել  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Իսկ «Թանգարանների միջազգային օր և թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում մայիսի 18-ին թանգարանում կազմակերպվել է բաց դռների օր, ժամը 11:00-ից ժամը 24-ի ընթացքում։ 294 այցելուների համար կազմակերպվել է  հիմնական ցուցադրություն թանգարանի բոլոր բաժիններում, ժամանակավոր ցուցադրություն՝ «Պղնձագործություն» թեմայով, բացօթյա ցուցադրություն` ազգային- ազգագրական իրերի ցուցադրմամբթանգարանի մուտքի մոտ և փոքրերի համար մուլտֆիլմերի դիտում։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am