Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին

Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ 
տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության իշխանությունները դիտարկում են սահմանային ապառազմականացված գոտում հատուկ նշանակության ուժերի ջոկատների տեղակայման հնարավորությունը՝ որպես անվտանգության ամրապնդման միջոց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ռազմական ոլորտում լարվածության նվազեցմանն ուղղված 2018 թվականի սեպտեմբերի 19-ի միջկորեական համաձայնագրից հրաժարվելուց հետո ԿԺԴՀ-ն սկսել է վերականգնել սահմանին գտնվող պահակակետերը, որոնք քանդվել էին համաձայնություններին  համապատասխան։ Ինչպես նշում է Yonhap-ը, Փհենյանը, փաստորեն, վերանորոգել է օբյեկտները:

Ի պատասխան՝ Հարավային Կորեան նախատեսում է հատուկ նշանակության կազմավորումներ գործի դնել պահակակետերի մոտ գտնվող շրջաններում՝ որպես անվտանգության ամրապնդման միջոց, քանի որ այնտեղ բետոնե կառույցների վերականգնումը  «զգալի ժամանակ» կպահանջի։

Նոյեմբերի 21-ին ԿԺԴՀ-ն հաջողությամբ արձակել է իր «Մալիգյոն-1» առաջին հետախուզական արբանյակը։ Ի պատասխան՝ նոյեմբերի 22-ին Կորեայի Հանրապետությունը հայտարարել է լարվածության նվազեցմանն ուղղված միջկորեական համաձայնագրի գործողության մասնակի դադարեցման մասին։ Այդ միջոցը վերաբերում էր ոչ թռիչքային գոտիների մասին դրույթներին։ Նոյեմբերի 23-ին ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այլևս չի կատարի ամբողջ համաձայնագիրը և կվերսկսի փաստաթղթով արգելված միջոցների կիրառումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am