Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը

Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ 
Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ձգտում է Ադրբեջանի հետ խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Ալմաթիում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք շատ կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում, և ավելին, կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է և մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալմամբ, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն (վարչական, մաքսային) փոխադարձության սկզբունքին համաձայն»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

10.jpg (116 KB)

Արարատ Միրզոյանը խորհրդանշական է համարում, որ հանդիպում են Ալմաթիում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։

«Հիշեցնեմ՝ դա այն փաստաթուղթն է, որը ստորագրեցին արդեն նախկին ԽՍՀՄ 11 հանրապետությունները՝ ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես միջպետական սահմաններ։ Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և’ Հայաստանի վարչապետը, և’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին։

 438169121_833964618761037_7457028404782422795_n.jpg (117 KB)

438169766_833964628761036_5018604227574134697_n.jpg (114 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am