Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանի և Իսպանիայի մշակույթի նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները

Հայաստանի և Իսպանիայի մշակույթի նախարարները քննարկել են 
համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի մշակույթի նախարար Էռնեստ Ուրտասունի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք հայտնելով համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն:

978d804e-8a4b-4699-abe8-4597450f0185.jpg (113 KB)

Կողմերը կարևորել են նաև հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական խմբերի միջև համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը, երկու երկրներում անցկացվող միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցությունը, անմիջական կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը:

Անդրադառնալով Հայաստանում մշակույթի ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ կինոոլորտում մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ համատեղ կինոարտադրության համար ներդրումների մինչև 40%-ի չափով մասնակի վերադարձի հնարավորության է սահմանվել, որն այս ոլորտում ևս փոխհամագործակցության զարգացման հնարավորություն կարող է ապահովել:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Իսպանիայի արվեստի ազգային կենտրոն-թանգարան՝ Ռեյնա Սոֆիա: Թանգարանի տնօրեն Մանուել Սեգադեի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել թանգարանի ցուցասրահներում, քննարկել մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես, երկու  երկրների թանգարանների միջև:

3a6f6499-9d73-447c-8568-3024c8124071.jpg (263 KB)

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում Իսպանիայի արվեստի ազգային կենտրոն-թանգարանի հետ համատեղ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը:

Նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ Մադրիդ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև կրթական ու մշակութային մի շարք այլ հաստատություններ, այդ թվում` Մադրիդի Պրադո ազգային թանգարան, Իսպանիայի ազգային գրադարան, ինչպես նաև Մադրիդի Կոմպլուտենս համալսարան, որտեղ գործում է Հայագիտության հատուկ ամբիոն:

6debdc6a-dce0-4984-9db5-5c62543e3994.jpg (242 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am