Քաղաքականություն

Արցախի բնակիչները մեզ նման արժանի են խաղաղության. Սերժ Թանգյան

1 րոպեի ընթերցում

Արցախի բնակիչները մեզ նման արժանի են խաղաղության. Սերժ Թանգյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված ամերիկահայ ռոք երաժիշտ, հասարակական ակտիվիստ Սերժ Թանգյանը կողմ է սահմանային միջադեպերի միջազգային հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարին: Այս մասին գրառում Թանգյանը կատարել է ֆեյսբուքյան իր էջում: «Ղարաբաղը, որ հայերը Արցախ են կոչում, մեծամասամբ հայերով բնակեցված անկլավ է եղել, որ Ստալինի կողմից տրվել է Ադրբեջանին,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Թանգյանը,- տարիներ առաջ Հայաստան կատարած այցի ժամանակ ես եղել եմ Արցախում և պետք է ասեմ, որ այնտեղ բնակվող մարդիկ ողորմած են, մեծահոգի, բարի և արժանի խաղաղության ու բարգավաճման, ինչպես մենք բոլորս»:

Երաժիշտը մեջբերել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերը` նշելով, որ ինքը կողմ է սահմանային միջադեպերը լուծելու համար միջազգային հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարին:

Օգոստոսի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով«Արմենպրես» գործակալության հարցին, նշել էր. «Մերժելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկները` Ադրբեջանն իր վրա է վերցնում հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում