Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Լիբանայան հրաշք մեկ շաբաթ». երգչուհի Դալիթան վերադարձել է մենահամերգից

«Լիբանայան հրաշք մեկ շաբաթ». երգչուհի Դալիթան վերադարձել է մենահամերգից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Դալիթան տպավորված է վերադարձել է  Լիբանանից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դալիթան պատմեց, որ Լիբանանում մարդիկ շատ հյուրընկալ էին ու ջերմ, և նա իր  ողջ թիմով գոհ է և տպավորված: «Մեր այցը պայմանականորեն կարող եմ բաժանել երկու մասի: Առաջին երեք-չորս օրերը առավոտյան արթնանում էինք ու շտապում փորձի. պարի փորձեր, վոկալի փորձեր, փորձեր համերգասրահում ու նորից այդպես մինչև օրվա ավարտ, նպատակն էր լավ ներկայանալ մենահամերգին: Այդ ընթացքում հասցրեցինք նկարահանել նաև մեկ տեսահոլովակ»,-  նշեց երգչուհին:

Լիբանանահայ համայնքի և Սուրբ Խաչ-Հարբոյան վարժարանի կողմից նա ստացել է մի գեղեցիկ նվեր՝ տեսահոլովակ «Մենակ չենք մենք» երգի հիման վրա, որը գրել է Դալիթայի ուսուցչուհի Էմմա Ասատրյանը, գործիքավորել է կոմպոզիտոր և երգիչ Հայկոն, տեսահոլովակը նկարահանել է բեյրութահայ ռեժիսոր Հովիկ Հակոբյանը` համագործակցելով անվանի «Shooters Production»-ի հետ, «Ալագյազ» պարախմբի մասնակցությամբ:

«Ի դեպ, մենահամերգից հետո ևս մեկ տեսահոլովակ նկարահանեցինք նույն անձնակազմով, որը կրկին նվեր էր նրանց կողմից, Այն նկարահանվեց սիրելի ուսուցչուհուս` Էմմա Ասատրյանի «Հայերինն է» երգի հիման վրա, որի խոսքերի հեղինակն է Անիտա Հախվերդյանը, երգը գործիքավորել է A-Prodoction-ը»,- նշեց Դալիթան:

Անդրադառնալով մայիսի 30-ին տեղի ունեցած համերգին, նա կիսվեց տպավորություններով` նշելով, որ հանդիսատեսի ընդունելությունը ջերմ էր,  ծափահարություններն էլ ապացուցում  էին, որ նրանք դարձյալ ցանկանում են հանդիպել իրենց:

«Պետք է հայտնեմ իմ շնորհակալությունը բոլոր կազմակերպիչներին ոչ միայն համերգը բարձր մակարդակով կազմակերպելու համար, այլ նաև տեսահոլովակների նկարահանմանն շատ մեծ աջակցություն ցուցաբերելու համար, քանի որ այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, խիստ է դրված նկարահանման հարցը»,- շեշտեց երգչուհին:

Նրա առաջին տեսահոլովակը նկարահանվել է  Բուրջ Համուդի հրապարակում, որի համար շնորհակալ է Բուրջ Համուդի քաղաքապետարանին: Տեսահոլովակի շարունակությունը նկարահանվել է  Բեյրութի կենտրոնում, Ազգային ժողովի հարևանությամբ, որը հսկվում էր հատուկ զինվորականների կողմից ու շնորհիվ Ս. Խաչ-Հարբոյան վարժարանի տնօրեն  Ռիտա Բոյաջյանի թույլտվության, կարողացել են մտնել ներս՝ դեպի քաղաքի կենտրոն:

Երկրորդ՝ «Ջիբեյլի Բիբլոս» պատմամշակութային և հնագիտական վայրում նկարահանած տեսահոլովակի համար անհրաժեշտ է եղել ձեռք բերել միանգամից 4 հաստատության համաձայնություն. մշակույթի նախարարություն, պաշտպանության նախարարություն, քաղաքապետարան ու պատմամշակութային այդ հաստատության թույլտվությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]