Միջազգային

Հաղթանակի 70-ամյակի առթիվ ՌԴ-ի հոբելյանական մեդալներով կպարգեւատրվեն նաեւ ԱՊՀ-ի վետերանները

1 րոպեի ընթերցում

Հաղթանակի 70-ամյակի առթիվ ՌԴ-ի հոբելյանական մեդալներով կպարգեւատրվեն նաեւ ԱՊՀ-ի վետերանները

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը մեդալ է պատրաստում Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի առթիվ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ապրիլի 16-ին հայտնել է ՌԴ-ի զինված ուժերի անձնակազմի հետ աշխատանքի գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Միխայիլ Սմիսլովը:

«Որոշում Է կայացվել «1941 – 1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70 տարին» միասնական հոբելյանական մեդալի պատրաստման մասին՝ ԱՊՀ-ի պետություններում ապրող՝ պատերազմի բոլոր վետերանների պարգեւատրման համար»,- ասել Է Սմիսլովը:

Նա հիշեցրել Է, որ Հաղթանակի 65-ամյակի առթիվ Ռուսաստանում պարգեւներ են հանձնվել 4 միլիոն 799 հազար 749 վետերանների:

«1941 – 1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70 տարին» հոբելյանական մեդալը սահմանվել Է 2013 թվականի դեկտեմբերի վերջին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում