Հասարակական

Ալավերդու երիտասարդների հետ անցկացվել է ազգային պարերի դաս-միջոցառում

1 րոպեի ընթերցում

Ալավերդու երիտասարդների հետ անցկացվել է ազգային պարերի դաս-միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության անդամները հյուրընկալել են Ալավերդու երիտասարդներին գիտակրթական միջոցառումների շրջանակում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Երիտասարդներ հանուն ապագայի» հկ-ից, դաս-միջոցառումը նվիրված էր հայ ազգային պարերին:

Մասնակից շուրջ 20 երիտասարդները ծանոթացել են ազգային մի շարք պարերի նախապատմությանն ու խորհրդին, որից հետո սովորել են մի քանի համեմատաբար ավելի հեշտ պարեր: Հանդիպումն անցել է աշխույժ միջավայրում:

Հուլիսի 1-ին մեկնարկել է «Երիտասարդներ հանուն ապագայի» հկ-ի գիտակրթական միջոցառումների հերթական շարքը՝ այս անգամ հայ-վրացական սահամանամերձ գյուղերում:

Միջոցառումներն իրականացվում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համատեղ՝ (FPWC) հունվարին մեկնարկած նոր «SOS մշակույթ» ծրագիրի շրջանակներում, որի կարգախոսն է «Հատելով սահմանները` պահիր, պահպանիր, խնամիր»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում