Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը իր ֆուտբոլային հաջողությունները կապում է հայրական գեների հետ

3 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը իր ֆուտբոլային հաջողությունները կապում է հայրական գեների հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Sport-express ռուսական պարբերականի հետ զրույցում խոսել է «Շախտյոր» տեղափոխվելու եւ իր երազանքների մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մխիթարյանի հարցազրույցն ամբողջական.

-Ի՞նչ եք կարծում, Ձեր հայրիկը կուրախանար ձեզ համար:

-Չեք էլ կարող պատկերացել, թե ինչքան շատ կցանկանայի, որ հայրս կողքիս լիներ: Եթե հայրս լիներ, ամեն ինչ այլ կլիներ: Չհաշված, թե ինչքան լավ խորհուրդներ կտար պրոֆեսիոնալ տեսանկյունից: Նրանք, ովքեր տեսել են հորս մարզադաշտում, ասում են, որ մենք վազում եւ գնդակին հարվածում ենք գրեթե նույն ձեւով: Այնպես, որ ամեն ինչ ժառանգել եմ հայրական գեներից:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց «Շախտյոր»-ը, եւ ոչ «Վերդեր»-ը կամ «Տոտենհեմ»-ը:

-«Վերդեր»-ի եւ «Տոտենհեմ»-ի մասին կարդում էի միայն թերթերում եւ միայն «Շախտյոր»-ն էր ինչ-որ բան ձեռնարկում: Ես ոչ մի րոպե անգամ չեմ ափսոսում «Շախտյոր» տեղափոխվելու համար: «Հանքափորներ»-ն իսկապես որ մեծագույն ակումբ է:

-Կարո՞ղ ենք ասել, որ «Շախտյոր»-ը «Չեմպիոնների լիգա»-ում մի նոր մակարդակի վրա է:

-Այո, մենք աճել ենք եւ ավելի մեծ փորձ ենք ձեռք բերել: Այս ամենի մեջ մեծ ներդրում ունի Միրչա Լուչեսկուն: Եվ հիմա իմ ուշադրության կենտրոնում միայն «Շախտյոր»-ն է:

-Վերադառնանք անցած տարվա արդյուքներին: Արդյոք եղե՞լ է 2012-ին այնպիսի մի իրադարձություն, որը կմնա ձեր հիշողությունների մեջ:

-Դժվարանում եմ ասել, սակայն կառանձնացնեմ իմ խփած առաջին գնդակը «Նորշելանդ»-ի դարպասին:

-Կիսվեք ձեր գաղտնիքով. ինչպե՞ս անել, որ իրականանան երազանքները:

-Իմ լավագույն գաղտնիքը պարզ է: Ամբողջ կյանքիս ընթացքում ինձ միշտ շրջապատել եւ շրջապատում են հրաշալի մարդիկ, ովքեր ամեն ինչում օգնում են ինձ, հուսադրում են դժվարին պահերին: Եվ ես այս ամենի համար շնորհակալ եմ Աստծուն:

-Ո՞րն է եղել ձեր վաստակած առաջին աշխատավարձը, որի համար դուք ուրախ եք եղել:

-Ես իմ առաջին աշխատավարձը ստացել եմ 15 տարեկանում, երբ խաղում էր «Փյունիկ»-ում, որի համար անչափ ուրախ էի:

-Իսկ այժմ, կարո՞ղ են արդեն մեծ գումարները ձեր այդպես ուրախացնել:

-Ոչ, փողերն այնքան էլ մեծ դեր չեն խաղում կյանքում:

-Ինչ-որ բանից երբեւէ շատ-շատ վախեցե՞լ եք:

-Եթե շատ-շատ, ապա ոչ եւ հուսով եմ երբեւէ չեմ էլ վախենա: Միայն փոքր տարիքում սարսափելի վախենում էի մթությունից: Հետո միայն հասկացա, որ մթության մեջ ոչինչ չկա:

- Ամանորին Հայաստանում էիք, ինչ ցանկություն եք պահել 2013-ին համար:

-Նոր Տարին դիմավորեցինք ընտանիքով` մայրիկիս, քրոջս եւ տատիկիս հետ: Իսկ 2013-ի համար պահել եմ միայն մեկ ցանկություն, որ բոլոր հարազատներս առողջ եւ երջանիկ լինեն:

Բաժին

Եվրո-2024. Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Սպորտ

Եվրո-2024. Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Սպորտ

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

Սպորտ

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

Սպորտ

Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

Եվրո-2024. խմբային փուլի նախավերջին օրը նախատեսված է 4 հանդիպում

Սպորտ

Եվրո-2024. խմբային փուլի նախավերջին օրը նախատեսված է 4 հանդիպում

«Օլիմպիականները. Փարիզ-2024». այս Օլիմպիական խաղերն ապացույցն են նրա, որ ես պատրաստ եմ. Էլմիրա Կարապետյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». այս Օլիմպիական խաղերն ապացույցն են նրա, որ ես պատրաստ եմ. Էլմիրա Կարապետյան

Եվրո-2024. Խմբային փուլի արգելքը հաղթահարեցին նաև Իսպանիան և Իտալիան

Սպորտ

Եվրո-2024. Խմբային փուլի արգելքը հաղթահարեցին նաև Իսպանիան և Իտալիան

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող

Սպորտ

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող

Եվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 24-ին

Սպորտ

Եվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 24-ին

Հայաստանի բասկետբոլի հավաքականը գերազանցել է Իռլանդիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը գերազանցել է Իռլանդիային

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում