Հասարակական

Հայաստանի դպրոցներում դասախոսություններ կկարդան ճանաչվածաստղագետները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի դպրոցներում դասախոսություններ կկարդան ճանաչվածաստղագետները

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական աստղագիտական ընկերությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ նոյեմբերին կկազմակերպի դպրոցական աստղագիտական դասախոսություններ` ճանաչված աստղագետների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի աջակցությամբ է նախաձեռնվել մեկնարկող նախագիծը:

Միքայելյանի տեղեկացմամբ` աստղագիտական դասախոսությունների ընթացքում կպատմվի ժամանակակից աստղագիտության խնդիրների եւ զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) եւ հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի եւ մյուս նշանավոր հայ աստղագետների մասին:

Դասախոսությունները կանցկացվեն նոյեմբերի ընթացքում` ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը, Երեւանի բոլոր համայնքները, ինչպես նաեւ մի քանի մասնագիտացված դպրոցներ: Դասախոսների թվում են ԲԱ տնօրեն Հայկ Հարությունյանը, ԲԱ գիտական քարտուղար Ելենա Նիկողոսյանը, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, այլ ճանաչված աստղագետներ: Աշակերտներին կբաժանվեն նաեւ աստղագիտական հանրամատչելի նյութեր: Այս հանդիպումների նպատակներից մեկն է նաեւ դպրոցներում հայտնաբերել օժտված եւ աստղագիտությամբ հետաքրքրվող աշակերտներին՝ նրանց հետ հետագա կապ պահպանելու եւ նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելու համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում