Հասարակական

Գերմանիայի նոր դեսպանն այցելել է Էջմիածին

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի նոր դեսպանն այցելել է Էջմիածին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 6-ինընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ռայներ Մորելին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ աշխատանք: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ անդրադարձել է հայ-գերմանական հարաբերություններին, դրանց ամրապնդմանն ուղղված դեսպանատան ջանքերին, ինչպես նաև Մայր Աթոռի և դեսպանատան միջև սերտ կապերին:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը ներկայացրել է Հայ Եկեղեցու համագործակցությունը Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու, ավետարանական հարանվանությունների և քրիստոնեական կազմակերպությունների հետ սոցիալական և կրթական տարբեր ծրագրերում` տեղեկացնելով, որ այդ շրջանակներում վերջին տարիներին Մայր Աթոռի վեց միաբաններ իրենց կրթությունը շարունակել են Գերմանիայի բարձրագույն կրթական հաստատություններում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության պահպանման, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման գործում հոգևոր առաջնորդների կարևոր դերակատարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում