Հասարակական

Radio Free Europe-ը պարզել է ադրբեջանցիների տեսակետը Սաֆարովի ոճրի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Radio Free Europe-ը պարզել է ադրբեջանցիների տեսակետը Սաֆարովի ոճրի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Radio Free Europe-ի ադրբեջանական ծառայությունը Բաքվում հարցում է անցկացրել` պարզելու ադրբեջանցիների դիրքորոշումը եւ տեսակետները ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատ արձակման վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, պաշտոնական Բաքվի տեսակետը կուրորեն ընդունող ադրբեջանցիներից զատ` հարցվողների թվում եղել են նաեւ ադրբեջանցիներ, ովքեր ավելի իրատեսական մոտեցում են ցուցաբերել կատարվածին: «Ռամիլ Սաֆարովը չի կարող հերոս կոչվել»,-նշել է մի ադրբեջանցի երիտասարդը: Այդուհանդերձ, հարցվածների մեծամասնությունն արդարացրել է Սաֆարովի դաժան հանցագործությունը:

«Անգամ ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում անցկացված դասընթացների ժամանակ հայերը եւ ադրբեջանցիները չէին կարող միասին լինել: Սաֆարովի եւ հայ սպայի համատեղ գործակցությունն անհնար էր: Նրանք գիտեին, որ մենք թշնամիներ ենք: Սաֆարովն էլ օգտվելով իրադրությունից` սպանեց նրան»,-ասել է Բաքվի քաղաքացիներից մեկը` հավելելով, որ մեղավոր են կազմակերպիչները: Երիտասարդներից մեկն էլ պատասխանել է, որ մարդասպանությունը հերոսություն չի կարող համարվել, սակայն «այս դիքորոշումը չի գործում հայերի դեպքում»:

Հայատյացությունն ադրբեջանական պետական ու հասարակական շրջանակներում արմատացած երեւույթ է, որը եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում