Հասարակական

Երեւանում կանեփի այգի է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Երեւանում կանեփի այգի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները սեպտեմբերի 5-ին 1968 թ. ծնված Մկրտիչ Մ.-ի տան այգում հայտնաբերել են 180 կգ կշռով, մշակված կանեփանման 744 բույս և 21 գրամ չորացված, դեղնականաչավուն կանեփանման զանգված: ՀՀ ոստիկանությունից«Արմենպրես»-ին տեղեացրին, որըստ Մկրտիչ Մ.-ի հայտարարության, բույսերն աճեցրել է իր օգտագործման համար:Նույն օրը, ժամը 15.45-ին, Մկրտիչ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:Նշանակվել են դատաբուսաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:Կատարվում է հետաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում