Մարտունիում դպրոցականը բջջային հեռախոս է հափշտակել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մարտունու բաժին է դիմել մի կին և հաղորդում տվել, որ սեպտեմբերի 5-ին`16.00-ի սահմաններում, Մ. Հերացու փողոցում գտնվող դպրոցի դիմաց անհայտ անձը իր 17-ամյա դստեր ձեռքից հափշտակել է «Սամսունգ Ց-330» տիպի բջջային հեռախոսը և դիմել փախուստի: ՀՀ ոստիկանությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներից մեկը:Հափշտակվածն առգրավված է:Տղան հանձնվել է ծնողներին:
Նույն օրը`ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 18-ամյա մի երիտասարդ և հաղորդում տվել, որ նախօրեին Խաղաղության օղակում գտնվող սրճարանում իր ծանոթ Արան զանգահարելու պատրվակով վերցրել է իր «ՄՏՍ ՏՕՍՄ 552» տիպի բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արան 1979 թ. ծնված, նախկինում դատված Արա Ս.-ն է:Արա Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: