Հասարակական

Բերդի բնակիչը նախիրը հանդամաս է ուղեկցել եւ չի վերադարձել. որոնողական աշխատանքները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Բերդի բնակիչը նախիրը հանդամաս է ուղեկցել եւ չի վերադարձել. որոնողական աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ՝ 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրը ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս և չի վերադարձել: Այս մասին տեղեկություն է ստացվել սեպտեմբերի 3-ին` ժամը 15.25-ին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, որոնողական աշխատանքներին մասնակցում են Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի 17 հրշեջ-փրկարար, ոստիկանության բաժնի 20 աշխատակից և տեղի 100 բնակիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում