Հասարակական

Հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել մարզերի համար բուժօգնության ֆինանսավորման ծավալը

2 րոպեի ընթերցում

Հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել մարզերի համար բուժօգնության ֆինանսավորման ծավալը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է մարզերում բուժհաստատությունների արդյունավետ գործունեության վերաբերյալ մոտեցումները, անդրադարձել առաջիկա անելիքներին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը տեղեկություններ է ներկայացրել մարզերի առողջապահական կազմակերպությունների ֆինանսական վիճակի վերաբերյալ` մասնավորապես նշելով, որ օգոստոսի 20-ի դրությամբ առկա է 291, 8 մլն դրամի կրեդիտորական պարտք, որն ակնկալվում է մարել մինչեւ տարեվերջ: Նա անդրադարձել է նաեւ իրավիճակի բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումներին` մասնավորապես նշելով օգոստոսի 1-ից մարզերում ծննդօգնության համար միջոցների ավելացումը: 2013թ-ին նախատեսվում է ավելացնել նաեւ մարզերի համար բուժօգնության ֆինանսավորման ծավալը: Նախարարը խոսել է նաեւ մարզերում արդեն մեկնարկած կամ առաջիկայում մեկնարկելիք առողջապահական հաստատությունների շինարարական ծրագրերի մասին. նշվել է, որ մի շարք քաղաքներում` Մեղրիում, Բերդում, Կապանում, Ալավերդում, Վանաձորում կկառուցվեն կամ կվերանորոգվեն բուժհաստատությունները, Գավառում եւ Գորիսում` դիահերձարանները, իսկ տասներկու գյուղական համայնքներ կունենան ամբուլատորիաներ: Նախարարության ուշադրության կենտրոնում են նաեւ հիվանդանոցների տարածքների արդյունավետ օգտագործման, կադրերով եւ սարքավորումներով ապահովվածության հարցերը:Առանձին քննարկման առարկա են դարձել մարզային բուժհաստատությունները մասնագետ կադրերով ապահովելու, ինչպես նաեւ առողջապահական հիմնարկների օպտիմալ կառուցվածք ձեւավորելու հետ կապված հարցերը:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է մարզային բուժհաստատությունների ֆինանսական վիճակի հետ կապված հարցերն ուշադրության կենտրոնում պահել, հատկապես նրանց կողմից հարկային պարտավորությունները կատարելու մասով, եւ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նախարարությանը` առկա խնդիրների լուծման հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում