Հասարակական

ՀՀ սպորտի փոխնախարարը երիտասարդական կազմակերպություններին կոչ է անում չմասնակցել Բուդապեշտի ԵԵԿ-ի միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ սպորտի փոխնախարարը երիտասարդական կազմակերպություններին կոչ է անում չմասնակցել Բուդապեշտի ԵԵԿ-ի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ուղերձ է հղել երիտասարդական հասարակական կազմակերպություններին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուղերձում Քարամյանը նշում է.«Տարիներ ի վեր Հայասատանի երիտասարդությունը սերտորեն համագործակցել է Եվրոպական երիտասարդական կազմակերպությունների հետ՝ փոխանակելով ժողովրդավարական հասարակության կայացման և երիտասարդական մասնակցության փորձը:Մեր գործընկերների թվում է եղել նաև Եվրոպայի խորհրդի Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնը:

Հաշվի առնելով Հունգարիայի իշխանությունների՝ ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ամոթալի գործարքը Ադրբեջանի հետ, որը անխուսափելիորեն բերելու էր մարդասպանի ազատմանը, Ադրբեջանում հանցավոր անպատժելիության մթնոլորտի խրախուսմանը և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը՝ կոչ եմ անում ձեզ միառժամանակ զերծ մնալ մասնակցելու Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպվող միջոցառումներին՝ հրավիրող կողմին չմասնակցության պատճառ մատնանշելով Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպան ոճրագործի արտահանձնումը Ադրբեջանին, որտեղ նա սահմանադրության խախտումներով ազատ է արձակվել: Հորդորում եմ նաև այս ամոթալի գործարքի վերաբերյալ ձեր դիրքորոշումը հայտնել եվրոպական երիտասարդականամենատարբերկառույցներում:

Ես նաև նամակով դիմել եմ Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով տնօրինությանը, որում մանրամասն ներկայացրել եմ ադրբեջանա-հունգարական արտառոց գործարքը և խնդրել հիշյալ նամակը փոխանցելու Երիտասարդության հարցերով եվրոպական կոմիտեի անդամ մյուս երկրների կառավարությունների ներկայացուցիչներին:

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ միայն համախմբվելով և միասնականությամբ ենք ի զորու արժանի պատասխան տալու բարոյազուրկ ցանկացած տեսակի գործարքի, որը խաթարում է համամարդկային արժեքները, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և հայ ժողովրդի արժանապատվությունը»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում