ԵՊՀ-ն հրաժարվել է մասնակցել Բուդապեշտում Արևելյան միջերկրական ուսումնասիրությունների կենտրոնի գիտաժողովին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւանի պետական համալսարանը հրաժարվել է մասնակցել «Հարավային Կովկասըևհարևանները» ծրագրի շրջանակում իրականացվող 2012 թ. սեպտեմբերի 7-10-ը կայանալիք գիտաժողովին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստիկապակցությամբԵրևանի պետական համալսարանը Բուդապեշտում գտնվող Կենտրոնական եվրոպական համալսարանի Արևելյան միջերկրական ուսումնասիրությունների կենտրոնի (CEU Center for Eastern Mediterranean Studies) և եվրոպական մի շարք այլ համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովին չի մասնակցելու, և այն տեղի չի ունենա Երևանի պետական համալսարանում:
Կարդացեք հոդվածը` English