Խնձորուտի անտառից ապօրինի լորենիներ են հատել, փայտանյութը ի պահ հանձնել անտառապետին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները սեպտեմբերի 3-ին` ժամը 22.00-ի սահմաններում,ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սարգիս Ա.-ին: Ոստիկանությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոս ամսվա ընթացքում Գուգարքի անտառատնտեսության Խնձորուտի անտառպետության 4-րդ պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել է 3 կանգուն և 1 քամատապալ լորենի և 4,5 խմ փայտանյութից 3 խմ-ը իրացրել Վանաձոր քաղաքի բնակիչ ոմն Արտյոմի, իսկ մնացած 1,5 խմ փայտանյութն ի պահ է հանձնել անտառապետին:Պատճառված վնասի չափը պարզվում է:Ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: