Հասարակական

«ԱրմենՏել»-ը կազմակերպում է տոնական միջոցառումներ աշակերտների համար

1 րոպեի ընթերցում

«ԱրմենՏել»-ը կազմակերպում է տոնական միջոցառումներ աշակերտների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Երևանի և մարզերի դպրոցների աշակերտների համար տոնական միջոցառումների անցկացման մասին: Սեպտեմբերի 1-ին մեկնարկած միջոցառումները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին «ԱրմենՏել» ընկերությունից:

«ԱրմենՏել» ընկերության անունից ուրախ եմ շնորհավորել բոլոր դպրոցականներին, հատկապես առաջին դասարանցիներին` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Առաջին անգամ դպրոց մտնող երեխաների համար դա նոր կյանքի սկիզբ է, հուզիչ և ուրախ ակնթարթ, որը նրանք հիշելու են ամբողջ կյանքի ընթացքում: Անցկացնելով այս միջոցառումները` մենք փորձում ենք տոնը դարձնել ավելի ուրախ, նվիրել երեխաներին տոնական լիցքեր և բազմապատկել ուսումնական առաջին օրերի ուրախությունը», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Տոնական միջոցառումներն անցկացվում են Երևանի, Արմավիրի, Ապարանի, Աշտարակի, Վանաձորի, Գյումրիի, Մեծամորի, Հրազդանի, Սպիտակի և Չարենցավանի դպրոցների շրջակայքում: Աշակերտների համար կազմակերպվում են ուրախ մրցումներ, բաժանվում են հուշանվերներ և դպրոցական պարագաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում