Հայաստանի շախմատիստուհիները 3:1 հաշվով հաղթել են Հորդանանի թիմին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց շախմատի ազգային հավաքականը 3:1 հաշվով հաղթել Է Հորդանանի թիմին Ստամբուլում մեկնարկած շախմատի համաշխարհային օլիմպիադայի առաջին փուլում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը հաղթել Է Ռազան ալ Շաեբիին, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը զիջել Է Լուգեն Դահդալին, գրոսմայստեր Մարիա Կուրսովան եւ վարպետ Աննա Հայրապետյանն առավելության են հասել համապատասխանաբար Նաթալի Ֆուադի եւ Բոշրա ալ Շաեբին նկատմամբ:
Հայաստանի շախմատիստուհիները կարեւոր հաղթանակ են տոնել եւ լավ հիմք են ստեղծել հաջորդ խաղերի համար:
Հաջորդ` 2-րդ փուլը տեղի կունենա օգոստոսի 29-ին:
Հիշեցնենք, որ մեր տղամարդկանց թիմը նույն 3:1 հաշվով առաջին փուլում հաղթել է Բոլիվիայի թիմին: