Մարզային

Գյումրու «Մուշ 2» եւ «Անի» թաղամասերի նորակառույց բազմաբնակելիների շահագործումը նախատեսված է սեպտեմբերին

2 րոպեի ընթերցում

Գյումրու «Մուշ 2» եւ «Անի» թաղամասերի նորակառույց բազմաբնակելիների շահագործումը նախատեսված է սեպտեմբերին

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Մուշ 2» եւ «Անի» թաղամասերի նորակառույց բազմաբնակելիների շահագործումը նախատեսված է սեպտեմբերին: Բնակելիները կհանձնվեն շահագործման անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Գյումրիում նշել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը եղավ «Մուշ 2» եւ «Անի» թաղամասերում, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Սամվել Թադևոսյանն ընդգծել է, որ շինարարության որակը նախորդների հետ համեմատ ավելի բարձր է: «Ողջունելի է նաեւ, որ բնակիչներն իրենք էլ են մասնակցում իրենց բնակարանների ներքին հարդարմանը՝ պատվիրելով սենյակների իրենց նախասիրած գույնը: Ի դեպ, շինարարը պարտավոր է այս անգամ եւս շահագործումից հետո առաջ եկած բոլոր խնդիրները վերացնել»,-նշեց նախարարը:

Ըստ նախարարի` սրանով շինարարությունը Գյումրիում չի ավարտվի՝ հաշվի առնելով քաղաքում մնացած անօթեւան ընտանիքների թիվը՝ կկառուցվի եւս 400 բնակարան: «Քանի որ Գյումրիում դեռ կան անօթեւաններ, ՀՀ կառավորությունը կայացրել է որոշում եւ հատկացրել լրացուցիչ ֆինանսավորում «,-նշեց նախարարը: Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերի անօթեւանության խնդրին, նախարարը վստահեցրեց, որ սեպտեմբերին կմեկնարկի նաեւ բնակարանաշինական ծրագիրը գյուղական բնակավայրերում: «Գյուղական բնակավայրերում՝ 216 բնակարանի շինարարություն կմեկնարկի սեպտեմբերից: Կփորձենք աշխատանքերն ավարտել մինչեւ տարվա վերջ, եթե ոչ, ապա 2013 թվականի առաջին կիսամյակում բնակարաններն ամբողջությամբ կհանձնենք»,- շեշտել է Սամվել Թադեւոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում