Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

3 րոպեի ընթերցում

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրին հուլիսի 28-ին նշում է քաղաքի օրը։ Տոնակատարությունների մեկնարկը տրվեց բերքահավաքով, որին մասնակցեցին Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը, համայնքային իշխանության այլ ներկայացուցիչներ, աշխատակիցներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քաղաքի տարբեր հատվածներից հավաքված բերքը տեղափոխվեց Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակ՝ գյումրեցիներին ու քաղաք այցելած հյուրերին հյուրասիրելու համար։

Բարձր տրամադրությամբ և մշակութային հագեցած միջոցառումներով տոնը շարունակվեց Աբովյան ճեմափողոցում՝  արհեստի ու արվեստի տոնավաճառ, «Ամեն ժամանակի քաղաք» լուսանկարչական ցուցահանդես, տեղի պարային խմբերի ելույթներ։

Օրվա խորհրդով պայմանավորված՝ միջոցառումներ էին կազմակերպվել քաղաքի տարբեր մշակութային կառույցներում։

«Այս տարի քաղաքն իր օրը տոնում է «Իմ սրտի քաղաք» խորագրով, և, իրապես, մեզանից յուրաքանչյուրի սրտում Գյումրին իր ուրույն տեղն ունի իր յուրօրինակ դիմագծով, պատմությամբ, մշակույթով, բարբառով ու կենցաղով: 

Դեռ երեկվանից քաղաքը հյուրընկալում է Հայաստանի և աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերին. «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը Գյումրի էր բերել հազարավոր մարդկանց: Տոնական բարձր տրամադրությամբ, մշակութային հագեցած միջոցառումներով քաղաքը շարունակում է ընդունել իր հյուրերին արդեն «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում: Օր-օրի կառուցվող ու շենացող քաղաքը այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին, և դա մեզ ավելի մեծ մղումով ստիպում է շարժվել առաջ: Մենք շարունակելու ենք շենացնել ու զարգացնել Գյումրին, մենք շարունակելու ենք ձեռք-ձեռքի տված բարեկարգել, նորոգել, մաքրել ու խնամել, ստեղծել ու ստեղծագործել այս քաղաքում, կյանքի կոչել և պատվով ավարտին հասցնել տասնյակ ծրագրեր: Քաղաքի շենացման գործում խիստ կարևոր է յուրաքանչյուրիս անձնական նվիրումը, սրտացավ ու հոգատար վերաբերմունքը քաղաքի ամեն մի քարին, ամեն մի ծառին ու թփին, ամեն մի անկյանը»,-շնորհավորելով գյումրեցիներին՝ նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

 «Գյումրու օր» տոնսկատարության շրջանակներում միջոցառումները Աբովյան փողոցում կշարունակվեն մինչև ժամը 23։00-ը։    

Արմենուհի Մխոյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում