Մարզային

Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում Գյումրին կունենա շուրջ 22 հազար քառակուսի մետր բարեկարգ տարածք

1 րոպեի ընթերցում

Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում Գյումրին կունենա շուրջ 22 հազար քառակուսի մետր բարեկարգ տարածք

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում Գյումրին կունենա շուրջ 22 հազար քառակուսի մետր բարեկարգ տարածք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խոսքը վերաբերում է Գյումրի քաղաքում իրականացվող «Կուրսկի» այգու (Բուլվարային թաղամաս), գյումրեցի ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի անվան պուրակի (Թբիլիսյան խճուղու հարակից հատված) և Իսահակյան փողոցի այգու մի հատվածի բարեկարգման աշխատանքներին։

««Համայնքային երկու այգիների, մեկ պուրակի բարեկարգման և մեկ զբոսայգու կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 130 մլն 677 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 40 տոկոս է։ Այն ներառում է նաև Մովսես Խորենացի փողոցի հարևանությամբ գտնվող զբոսայգու կառուցման աշխատանքները»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին  Շիրակի մարզպետի աշխատակզմի Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունյունից։

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում