Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Հայաստանի նկատմամբ Համաշխարհային բանկի վստահությունն աճել է

15:50, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի Զարգացման ծրագիրն ուղղված է համաշխարհային ճգնաժամի հետևանքները վերացնելուն, և Հայաստանին տրվող վարկը հենց այդ շարքից է: Հանրային խորհրդի անդամ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Կառլեն Խաչատրյանը փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրվելիք 80 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տնտեսագետը նշեց, վարկը տրամադրվում է Հայաստանում աղքատությունը նվազեցնելու, մրցունակությունը բարձրացնելու, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու համար: Փորձագետը շեշտեց, որ վարկի տրամադրումը վկայում է, որ տրված նախկին գումարները հասել են իրենց նպատակին, բանկը գոհ է ՀՀ կառավարության աշխատանքներից, և մեծացել է Հայաստանի հանդեպ Համաշխարհային բանկի վստահությունը:

«Մեկ երեխայի նպաստը 2007 թվականին կազմում էր 2500 դրամ, իսկ 2011 թ-ին արդեն' 18 000 դրամ»,- մասնավորեցրեց տնտեսագետը:

Կառլեն Խաչատրյանի խոսքով` թեև վարկը տրվում է 1,25 տոկոսադրույքով, ինչի արդյունքում աճում է Հայաստանի արտաքին պարտքը, սակայն դրական արդյունքներն ավելի մեծ են լինելու:

Դիտվել է 193 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ