Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Նոտարը պետք է օգնի բեռնաթափել դատարանները

15:55, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոտարը` նոտարիատի գաղափարախոսության կրողը, պետք է մարդկանց մատուցի իրավաբանական ծառայություններ` ժառանգության հետ կապված հարցերում, անշարժ գույքի առք ու վաճառքի շուկայում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նշեց, որ նոտարի հիմնական գործառույթը պետք է լինի  օգնել բեռնաթափել դատարանները: «Նոտարական համակարգում տիրող անպատժելիության միտումը վերացել է, եւ բարձրացել է աշխատանքի արդյունավետությունը: Անզեն աչքով երեւում են բոլոր բարեփոխումները, որոնք կատարվել են, այդ թվում` վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ»,-ասաց Օրբելյանը: Նա նշեց, որ բոլոր նոտարական գրասենյակներում փակցված են ՀՀ կառավարության կողմից սահմանված գնային սանդղակի որոշումը, ինչպես նաեւ նոտարի անձնական որոշումը: Առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հասարակության աջակցությունը:  

Աշխատանքներ են տարվելու նոտարական պալատի հետ` ծանոթանալու իրենց գործընկերների աշխատանքին այն երկրներում, որտեղ նոտարական աշխատանքը կայացած է: 

Դիտվել է 101 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ