Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Պետական գրանցման ռեգիստրում կավելանան սպասարկման կենտրոնների թիվը

15:30, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՐՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում կատարվում են տարածքների մեծացում`  հերթերի առաջացման եւ սպասարկող անձնակազմի քանակի անբավարարության պատճառով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նշեց, որ 2011 թ-ի ընթացքում ներակայացվել են բոլոր փոփոխությունները` մեկ պատուհանի` էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրումը, մեկ պատուհանի սկզբունքով տեղում սպասարկումը,  նոր կենտրոնի  բացումը Երեւանում: «12 սպասարկման գրասենյակների թիվը կավելանա` հասնելով 15-ի, որը կբերի հերթերի զգալի նվազեցման: Աշխատանքներ են տարվում գրանցման ժամկետները կրճատելու համար»,-ասաց Օրբելյանը: Նա նշեց, որ կառավարությունում փետրվարի 23-ին կքննարկվի իրավաբանական անձանց գրանցման մասին` ամբողջությամբ նոր խմբագրությամբ օրենքի  տեքսը, որը,  հավանաբար, կքննարկվի նաեւ ԱԺ-ում:  Աշխատանք է տարվում անձնակազմի հետ: Եթե անցյալ տարի համակարգի ներդրման հետ կապված կային բավականին տեխնիկական խնդիրներ, որոշակի բարդություններ աշխատողների հետ, հիմա զուգահեռաբար մշակվել են պարապմունքներ, որոնք կբարձրացնեն սպասարկման որակը:

Կներդրվի նաեւ էլեկտրոնային ստորագրությունները, որոնց առկայության դեպքում որեւէ գործարք սկսելու համար բարդ եւ երկար գործընթացների կարիք չի լինի: Արդարադատության փոխնախարարի խոսքով` կան որոշակի խնդիրներ, սակայն դրանք լուծելի են, որոնց կնպաստեն պատուհանների ավելացումը:

Դիտվել է 298 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ