Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի բնակիչների ջրամատակարարման բարելավմանը

13:16, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի «Համայնքային ջրամատակարարման ծրագրի» ֆինանսավորման համար Համաշխարհային բանկը 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել Հայաստանին : Ծրագիրը կնպաստի ջրի որակի եւ ջրամատակարարման բարելավմանը «Հայջրմուղկոյուղի» ընկերության ծառայությունների մատուցման որոշ տարածքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲ Երեւանի գրասենյակից, ծրագրի արդյունքում կօգտվեն Աշտարակի, Մասիսի եւ Էջմիածնի քաղաքների ու հարակից 15 գյուղական բնակավայրերի ավելի քան 133 հազար բնակիչներ: Ներդրումների շնորհիվ խմելու ջրի մատակարարման տեւողությունը օրական 12 ժամից կհասնի 17 ժամի, կբարելավվի ջրի որակը, կնվազեն ջրի աղտոտման ռիսկերը եւ կբարելավվի հաճախորդների սպասարկման որակը: Բացի այդ, շուրջ 21 հազար բնակիչների տներում կտեղադրվեն ջրաչափեր:

Ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ, որոնց ընդհանուր արժեքը 18 միլիոն ԱՄՆ դոլար է, որի 3 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացնի Հայաստանի կառավարությունը: ՎԶՄԲ 15 միլիոն ԱՄՆ դոլար վարկն ունի 25 տարվա մարման ժամկետ` 10 տարի արտոնյալ ժամկետով:

Դիտվել է 469 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ