Հասարակական

ՀՕՄ-ը կմասնակցի ՄԱԿ-ում կանանց հարցերով խորհրդաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՕՄ-ը կմասնակցի ՄԱԿ-ում կանանց հարցերով խորհրդաժողովին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օգնության միությունը կմասնակցի ՄԱԿ-ի կանանց հարցերով 56-րդ խորհրդաժողովին, որը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 9-ը` Նյու Յորքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՕՄ-ից, տարբեր պետությունների ոչ պետական կազմակերպությունների ամենամյա հավաքն այս տարի կունենա «Գյուղական միջավայրում ապրող կանանց գործունեությունը, նրանց դերը աղքատության եւ սովի դեմ պայքարում» թեման:

Հայ օգնության միությունը խորհրդաժողովին կմասնակցի տարբեր ծրագրերով: Այս տարի միությունն իր նախաձեռնությունների շարքը սկսել է կանանց խնդիրներին վերաբերող զեկույցի ներկայացմամբ, որը տեղադրվել է ՄԱԿ-ի կայքում: Բացի դրանից, փետրվարի 29-ին Կանանց միջազգային բանկի հետ կկազմակերպվեն քննարկումներ կանանց ծրագրերի ֆինանսավորման եւ գյուղական վայրերում կանանց առողջության ու վերարտադրողականության վերաբերյալ:

Ի թիվս ՄԱԿ-ում տարբեր երկրների ներկայացուցիչների` քննարկումներին նախատեսված է նաեւ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի մասնակցությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում