Հասարակական

Կմշակվի երիտասարդ ընտանիքների բնակարան ձեռք բերելու ազգային ծրագիր

1 րոպեի ընթերցում

Կմշակվի երիտասարդ ընտանիքների բնակարան ձեռք բերելու ազգային ծրագիր

ԱՐՄԱՎԻՐ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կմշակվի երիտասարդ ընտանիքների բնակարան ձեռք բերելու ազգային ծրագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` Արմավիրում ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկման ժամանակ: «Նման ծրագիր արդեն իսկ գործում է, որի նպատակն է հիփոթեքային վարկերի միջոցով օժանադակել երիտասարդների բնակարանների ձեռք բերումը: Մարզերում վարկերի տոկոսադրույքները պետությունը սուբսիդավորում է 4-6, իսկ մայրաքաղաքում` 2 տոկոսով: Ազգային ծրագիր կազմելիս կուսումնասիրենք նաև բնակարանի արժեքի մայր գումարի մի հատվածի ֆինանսավորման հարցը»,- ասաց վարչապետը:

Նա տեղեկացրեց նաև, որ հիմնվելու է սոցիալական բնակարանային ֆոնդ, որով նորակառույց շենքերի բնակարանները կտրամադրվեն սոցիալապես խոցելի խավերին: Ընդ որում, բնակարանները պատկանելու են պետությանը և կառուցվելու են ոչ թե Երևանում, այլ մարզերում: Արդեն իսկ Մարալիկում այդ ծրագրով կառուցվում են 4 բազմաբնակարան շենքեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում