ՀՀԿ նախընտրական ծրագիրն ուղղված է լինելու սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացմանը
20:25, 21 Փետրվար, 2012ԱՐՄԱՎԻՐ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապատական կուսակցության նախընտրական ծրագիրն ուղղված է լինելու սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` Արմավիրում ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկման ժամանակ: «Սոցիալական անհավասարությունը ծնվում է երկու պատճառով` կրթության և աշխատատեղերի անհասանելիության պատճառով: Այսօր անապահով ընտանիքների երեխաների միայն 10 տոկոսն է ընդունվում բուհ: Պետությունը պարտավոր է միջամտել և լուծել այս խնդիրը: Անապահովների համար ստեղծվելու են կրթույթւոն ստանալ արտոնյալ պայմաններ` կրթությունը հասանելի դարձնելու համար»,- ասել է վարչապետը:
Նա նշել է նաև, որ սոցիալապես անապահով ընտանիքների աշխատունակ մարդկանց համար էլ անհրաժեշտության դեպքում կազմակերպվելու է վերապատրաստում, որից հետո էլ նրանք կապահովվեն աշխատանքով:
Դիտվել է 150 անգամ

Ֆոտոհոսք
RSS
