55 համայնքների գյուղացիական տնտեսությունների գյուղտեխնիկայի արժեքի 50 տոկոսը կտրամադրի պետությունը
19:57, 21 Փետրվար, 2012ԱՐՄԱՎԻՐ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի օժանդակությամբ հանրապետության առավել կարիքավոր 55 համայնքների գյուղացիական տնտեսությունների գյուղտեխնիկայի ձեռքբերման ֆինանսական միջոցների 50 տոկոսը կտրամադրի պետությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` Արմավիրում ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկման ժամանակ: «Պետությունը ծրագիր է մշակում ստեղծել բելառուսական և ռուսական լիզինգային ընկերություններ, որոնք հնարվորություն կտան նաև ցածր տոկոսադրույքներով վարկերի միջոցով ձեռք բերել տրակտորներ և կոմբայններ: Նման պայմանավորվածություն արդեն իսկ ձեռք է բերվել ՌԴ-ի և բելառուսի հետ»,- ասել է վարչապետը:
Խոսելով գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի վերաբերյալ` Տիգրան սարգսյանն ասել է, որ պետությունը շարունակելու է սուբսիդավորել սերմերի, դիզվառելիքի և պարարտանյութի ծրագրերը: Արդեն իսկ հանրապետություն է ներկրվել պարարատանյութի առաջին խմբաքանակը, որի մեկ պարկը գյուղացիական տնտեսություններին է տրամադրվելու 6 հազար դրամով, շուկայանական 8-9 հազար դրամի փոխարեն: «Մեր նպատակն է սերմաբուծության ծրագրով սերմերի տարեկան արտադրությունը հասցնել 30 հազար տոննայի, որն ամբողջությամբ կբավարարի հանրապետության ողջ պահանջարկը: Հայաստան ներկրվող պարարատնայութի քանակական էլ կազմելու է 25 հազար տոննա, որը ևս կբավարարի ամբողջ պահանջարկը»,- ասել է վարչապետը:
Դիտվել է 92 անգամ

Ֆոտոհոսք
RSS
