Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Վարչապետը վստահ է` կրթության որակի երաշխիքը լավ մասնագետներ ունենալն է

19:53, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության որակը Հայաստանում բավարար մակարդակի վրա չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 21-ին Արմավիր մարզի ՀՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ աշխարhում քիչ են պետությունները, որոնք ունեն ֆիզիկայի եւ մաթեմատիկայի սեփական դասագրքեր: «Դասագիրք գրելու համար պետք են ունակություններ, գիտելիքներ: Մենք ունենք լավ ֆիզիկոսներ եւ մաթեմատիկոսներ, սակայն գիրք գրելու ունակությամբ մասնագետներ չկան»,-ասաց Սարգսյանը: Նրա խոսքով` այդ ոլորտում դեռեւս անելիքներ կան:Դասագրքերի որակը չի բավարարում եւ պետք է անընդհատ կատարելագործվել: Ավագ դպրոցն ավարտած երեխան չպետք է որեւէ խնդիր ունենա բուհ ընդունվելու համար, հակառակ դեպքում` այդ դպրոցում մենք խնդիր ունենք եւ պետք  է փոխել մասնագետներին, որոնցով պետք է կրթության որակը երաշխավորված լինի:

Դիտվել է 99 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ