Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ապօրինի ծառահատման համար կազմվել է համապատասխան արձանագրություն

20:13, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի ծառահատում է իրականացվել

Ազատության պողոտա 12/1 հասցեում գտնվող պուրակում`փետրվարի 19-ի գիշերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղազննության արդյունքում պարզվել է, որ հատվել 6 կենսունակ ծառ, որոնցից 3-ը թույա ծառատեսակի` կոճղի 10, 12 եւ 13 սմ տրամագծերով, 1 հատ հացենի եւ 2 թեղի` կոճղի համապատասխանաբար 19, 15 եւ 11 սմ տրամագծերով:

Ապօրինի ծառահատման փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն ու քաղաքապետարանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության  Երեւան քաղաքի բնապահպանության տեսչություն ու ՀՀ  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնին` համապատասխան ընթացք տալու համար:

Դիտվել է 81 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ