Վերին Լարսում երթեւեկությունը վերահսկում է Պարեկային ոտիկանությունը
18:24, 21 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առատ ձյան տեղումների պատճառով փետրվարի 21-ի ժամը 17:30-ի դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Մլեթա -Գուդաուրի- Լարսի հատվածում արգելված է երթեւեկությունը կցորդների եւ 30-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կայքը, կիսակցորդների եւ այլ մեքենաների համար Մլեթա - Գուդաուրի (Պոստա) հատվածում երթեւեկությունը բաց է:
Կիսակցորդների եւ այլ մեքենաների համար Գուդաուրի (Պոստա) - Լարսի հատվածում երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է: Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով` ձնափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները թունելներում պետք է երթեւեկեն միակողմանի: Գուդաուրի - Կոբի եւ Ստեփանծմինդա - Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային ոստիկանության անմիջական հսկողության եւ համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է:
Դիտվել է 69 անգամ

Ֆոտոհոսք
RSS
