Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան կայցելի մարտին

14:43, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այս տարվա մարտի կեսերին կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին կայացած տեսակամուրջի ընթացքում Բորդյուժան նշեց, որ Երևան է գալիս Հայաստանի և Ռուսաստանի նախագահների` ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման հարցը քննարկելու համար:    

«Մենք ստեղծել ենք ՀԱՊԿ զարգացման կոնցեպցիա, հավաքական անվտանգության ռազմավարություն և ռազմավարական ծրագրավորման համակարգ: Այս փաստաթղթերը Հայաստանում քննարկելու ենք հայ փորձագետների և քաղաքագետների հետ»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա նշեց, որ այդ կարծիքները և դիտարկումները հաշվի են առնվելու ՀԱՊԿ հետագա աշխատանքում:

«Դմիտրի Մեդվեդևը Երևան կատարած իր այցի ընթացքում հուշագիր է ստորագրել համատեղ ռազմատնտեսական գործունեության եւ համատեղ ռազմական ձեռնարկությունների ստեղծման մասին»,- նշեց Բորդյուժան` հավելելով, որ այցի ընթացքում քննարկվելու են այդ հուշագրի շրջանակներում տարվող աշխատանքները:

«Ունենք պիլոտային ծրագիր ռազմատնտեսական ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա նաև տեղեկացրեց, որ ներկայում համաձայնեցված է 4 ծրագիր ռազմաարդյունաբերության ոլորտում մատակարարման ծառայությունների մասին: Այդ ծրագրերի շրջանակներում ստեղծվելու են 4 ձեռնարկություններ, որոնք զբաղվելու են Հայաստանի Զինված ուժերի մատակարարման խնդիրներով:

Դիտվել է 269 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ