Քաղաքականություն

ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները 2012 թ-ի աշնանը կացկացվեն Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 21-ին կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև-Մինսկ տեսակամուրջի ընթացքում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Արագ արձագանքման ուժերի զորավարժություններին կմասնակցեն 6 երկրներ»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ճգնաժամերի ընթացքում ՀԱՊԿ ուժերի օգտագործմանն անդրադառնալով` Բորդյուժան նշեց, որ այժմ կազմակերպությունը բավականին ներուժ ունի նման իրավիճակներում գործելու համար:

Այն հարցին, թե այդ դեպքում ինչու ՀԱՊԿ-ն չմիջամտեց Ղազախստանում տեղի ունեցած միջադեպերին, երբ Ժանաոզեն քաղաքում արտակարգ դրություն մտցվեց` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտեց, որ Ղազախստանն իր ներքին ուժերով կարողացել է հաղթահարել բոլոր խնդիրները: «ՀԱՊԿ-ի ուժերը կօգտագործվեն այն դեպքում, երբ անդամ-պետությունների ուժերը բավարար չեն լինի»,- ընդգծեց Բորդյուժան: Նա նաև համոզմունք հայտնեց, որ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների իրական մեղավորները ծայրահեղ իսլամիստական ուժերն են:

Խոսելով ԱՊՀ տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների մասին` Բորդյուժան նկատեց, որ ԱՊՀ-ն օրինակ կարող է վերցնել Եվրոպական միությունից, որտեղ ԵՄ-ն ապահովում է երկրների տնտեսական զարգացումը, իսկ ՆԱՏՕ-ն ծառայում է որպես պաշտպանական վահան: «Նույն օրինակը կարելի է օգտագործել ՀԱՊԿ-ի և ԵվրԱզԷս-ի հարաբերություններում»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում