Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Մի շարք միկրոավտոբուսային երթուղիներ կփոխարինվեն ավտոբուսայինով

21:05, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտիերթուղային ցանցի մշակման աշխատանքներն ավարտված են։ Նոր երթուղային ցանցի նախագիծը քննարկվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ։ Առաջիկա օրերին երթուղային ցանցը կներկայացվիԵրեւանի քաղաքապետի հաստատմանը, որին կհետեւի նոր մրցույթների անցկացումը։ Միկրոավտոբուսների քանակի կրճատումը եւ ավտոբուսների ավելացումը կիրականացվի աստիճանաբար՝մրցույթների անցկացման գործընթացի շրջանակներում, որը կավարտվի ընթացիկ տարվա վերջում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից նվիրատվության կարգով տրամադրված թվով 249 քաղաքային ավտոբուսները արդեն ներկրվել են մայրաքաղաք։ Նոր ավտոբուսներով կհամալրվեն մի քանի փաստացի գործող ավտոբուսային երթուղիներ, նաեւ նոր ավտոբուսային երթուղիներ, ինչպես նաև մի շարք միկրոավտոբուսային երթուղիներ, որոնք նոր երթուղային ցանցով նախատեսված է փոխարինել ավտոբուսայինի։ Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի մոտ 75%-ը ներկայումս իրականացվում են երթուղային տաքսիների (միկրոավտոբուսների) միջոցով, 14.5%-ը՝ավտոբուսներով։ Նոր երթուղային ցանցի ներդնումից հետո միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրումների ծավալը կնվազի և կկազմի մոտ 41.0%, իսկ ավտոբուսներով կաճի և կկազմի մոտ 48.0%:

Դիտվել է 112 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ