Քաղաքականություն

Հայաստանի պատվիրակները դիտորդական առաքելություն կիրականացնեն Ռուսաստանում /լրացված/

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պատվիրակները դիտորդական առաքելություն կիրականացնեն Ռուսաստանում /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն կիրականացնի Ռուսաստանի Դաշնությունում մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովից ՀՀ ԿԸՀ-ն հրավեր է ստացել դիտորդական առաքելություն իրականացնել նախագահական ընտրություններում: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիտորդական առաքելության կազմում Ռուսաստան կմեկնեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ համակարգչային ծառայությունների ու վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը»,-ասաց Հերմինե Հարությունյանը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի կազմում ընդգրկված են նաեւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչները` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նրանք դիտորդական առաքելություն կիրականացնեն համապատասխանաբար Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում