ԵՄ-ն սկսում է Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները
18:36, 20 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիություն-Հայաստան խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի համար սահմանված նախապայմանները կատարված են:
2011 թվականի ընթացքում Հայաստանը էական և շոշափելի առաջընթաց է գրանցել նշված ոլորտներում պարտավորությունների և ամրագրված գլխավոր առաջնայնությունների կատարման և ավարտին հասցնելու ուղղությամբ:
Իրականացված աշխատանքը և դրա հիման վրա ԵՀ-ին ներկայացված համապարփակ զեկույցը հիմք է հանդիսացել ԵՄ կառույցների համար, որպեսզի կայացվի բանակցությունների մեկնարկի որոշումը:
ԽՀԱԱԳ ստեղծմամբ Հայաստանը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնելու և ուղղորդելու իր արտահանման կարողությունները և առավել բարենպաստ պայմաններով մուտք գործելու մոտ 500 միլիոն սպառող ունեցող Եվրոպական միասնական շուկա:
Ներկայումս Հայաստանն օգտվում է ԵՄ-ի կողմից շնորհված Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+), որը հնարավորություն է տալիս ապրանքների արտահանում ԵՄ մաքսատուրքի նվազեցված դրույքաչափերով:
Դիտվել է 490 անգամ

Ֆոտոհոսք
RSS
