Տնտեսություն

Իրանում Հայաստանի դեսպանը հայ-իրանական տնտեսական հարաբերությունների լուրջ հեռանկարներ է տեսնում

1 րոպեի ընթերցում

Իրանում Հայաստանի դեսպանը հայ-իրանական տնտեսական հարաբերությունների լուրջ հեռանկարներ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները զարգացման լուրջ հնարավորություններ ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը:

«Իրանը և Հայաստանը տնտեսական համագործակցության համար բազմաթիվ համատեղ հնարավորություններ ունեն»,- ասել է դեսպանը` ընդգծելով, որ Հայաստանը հետաքրքրված է Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: Դիվանագետը հիշեցրել է, որ առևտրաշրջանառության առումով Իրանը Հայաստանի չորրորդ գործընկերն է: Անցած տարվա ընթացքում երկու երկրների առևտրաշրջանառությունն աճել է 40 տոկոսով` կազմելով 320 մլն դոլար:«Եթե Իրանն անդամակցի Առևտրի համաշխարհային կազնմակերպությանը, երկու երկրների համագործակցությունը կարող է էլ ավելի ընդլայնվել տարբեր ոլորտներում»,- շեշտել է Գրիգոր Առաքելյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում