Չինական մշակույթը կներկայացվի Հայաստանում
10:24, 15 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական մշակույթը ապրիլին կներկայացվի Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, հայ-չինական մշակութային հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում: Նախորդ տարի Չինաստանում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրերը, եւ այժմ իրենք կներկայանան Հայաստանում:
Քանի որ այս տարի Հայաստանում հայտարարված է գրքի տարի, չինական կողմի հետ բանակցություններ են տարվում համատեղ միջոցառումների անցկացման մասին:
Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ իրավապայմանագրային համակարգում մենք նույնպես ունենք համագործակցության հուշագիր: Ստորագրված է կոնկրետ գործողությունների ծրագիր, որով նախատեսվում է ոչ միայն մշակութային օրերի, այլեւ բազմաբնույթ միջոցառումների անցկացում:
Դիտվել է 655 անգամ

Ֆոտոհոսք
RSS
