1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Anonymous-ը վերսկսում է «Հայոց ցեղասպանություն» գործողությունը` ընդդեմ պաշտոնական Թուրքիայի

Anonymous-ը վերսկսում է «Հայոց ցեղասպանություն» գործողությունը` 
ընդդեմ պաշտոնական Թուրքիայի

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Anonymous հաքերային խմբավորումը հայտարարում է «Հայոց ցեղասպանություն» գործողության վերագործարկման մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հիմք ընդունելով խմբավորման կողմից տարածվող տեսահաղորդագրությունը, աշխարհի ամենահայտնի հաքերները նշում են, որ #OpArmGenocide-ը ժամանակավորապես կասեցվել էր` կապված մի շարք այլ գործողությունների սկսման հետ:

Տեսանյութը սկսվում է պատմական ակնարկով թուրքերի կողմից իրականացված բարբարոսությունների մասին, ապա ընդգծվում. «Այս ընթացքում մենք պատժիչ գործողություններ ենք սկսելու ընդդեմ թուրքական պաշտոնական կայքերի: Հարձակումները կրկնվելու են մեկ տարի, երկու տարի`մինչև Թուրքիան պաշտոնապես ընդունի իր մեղավորությունն ու պատասխանատվությունը»:

Anonymous-ի կողմից նմանատիպ առաջին տեսասպառնալիքը տարածվել էր հունվարի 25-ին, սակայն ԱՄՆ-ի Դաշնային հետախուզությունների գործակալության որոշումներից մեկի` ACTA-ի և MegaUpload նյութերի արագ փոխանակման համակարգի փակման դեմ գործողություների առաջնահերթության պատճառաբանությամբ` «Հայոց ցեղասպանություն» գործողությունների շարքը ժամանակավորապես կասեցվել էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]