Հասարակական

Զորամասերի գրադարանները պարբերաբար համալրվում են

2 րոպեի ընթերցում

Զորամասերի գրադարանները պարբերաբար համալրվում են

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գրադարանները համալրված են համապատասխան քանակությամբ մասնագիտական եւ գեղարվեստական գրականությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գրադարանները համալրվում են պարբերաբար թե ՀՀ ՊՆ-ի, եւ թե նվիրատվությունների միջոցներով:

Հատուկ նշանակության խմբի հիմնադիր հրամանատարՎլադիմիր Վարդանովն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ չափազանց կարեւոր է զինվորի համար գրագետ, ընթերցասեր լինելը: Նա նաեւ կարեւորեց լավ բանակային երգերի առկայությունը: Նրա խոսքով` մենք ռազմահայրենասիրական հրաշալի երգեր ունենք:«Ինքս հայրենասիրական երգերի մի գիրք ունեմ`«Հայկական զինվորական երգեր»: Իսկ ժամանակին մեր խումբը` ջոկատը, շատ էր սիրում մի երգ, որում հետեւյալ խոսքերն էին` «Ամոթ քեզի, հազար ամոթ, թե զենք չունես քո ձեռքին»»,-ասաց Վարդանովը: Նա կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ այդ երգը երգում էին միայն որոշակի ընկերախմբում` այլոցչ վիրավորելու համար:

Վարդանովի կարծիքով`հնարավոր չէ, որ պատերազմին բոլորը մասնակցեն: «Ռազմի դաշտ չմեկնողներն էլ իրենց առաքելությունն ունեն, եւ մեր պարտքն է նրանց ու նրանց զավակներին եւս պաշտպանել»,- նշեց Վարդանովը: Նրա խոսքով` ինչպես զսպանակը սեղմելիս, եթե այն չի ջարդվում, ի վերջո ուղղվում է, մեզ եւս ժամանակին սեղմելու փորձ արեցին, սակայն մենք չկոտրվեցինք, եւ դեռ շարունակում ենք «ուղղվել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում