Հզոր բանակ ունենալու համար կարեւոր են կարգապահությունը, կանոնավոր վարժանքներն ու ծառայելու ցանկությունը
17:48, 28 Հունվար, 2012ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի բոլոր երկրների զինված ուժերում ծառայության թիվ մեկ դժվարությունը ծառայելու ցանկությունն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազգային լեգեոն» երիտասարդական կամավորական ջոկատի անդամ Մկրտիչ Տոնոյանը, հայկական բանակում ներկայում գոյություն ունեցող «հարմարավետության» մասին ժամանակին իրենք երազել են:
«Մեր ժամանակներն անհամեմատելի են: Մենք զենք չունեինք, սակայն ցանկությունը մեծ էր: Պատերազմի ողջ ընթացքում թշնամին իր սպառազինությամբ եւ զորքի քանակով մի քանի անգամ ավելի է եղել, քան մենք. դա գաղտնիք չէ, սակայն մենք չենք կոտրվել»,- ասաց Տոնոյանը: Նրա խոսքով` հզոր բանակ ունենալու ամենակարեւոր երեք պայմաններն են կարգապահությունը, կանոնավոր վարժանքներն ու ծառայելու ցանկությունը:
Դիտվել է 165 անգամ

Ֆոտոհոսք
RSS
