Հասարակական

Գինեսի նոր ռեկորդը` նվեր ՀՀ Զինված ուժերի կազմակվորման 20 ամյակին

1 րոպեի ընթերցում

Գինեսի նոր ռեկորդը` նվեր ՀՀ Զինված ուժերի կազմակվորման 20 ամյակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանն այսօր ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 20 ամյակի կապակցությամբ սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ` կատարելով 7 550 արտակորում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենրպրես»-ը` նախկին ռեկորդը 6 500, որը սահմանվել էր Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակի օրը` սեպտեմբերի 21-ին, նույնպես պատկանում էր Ռուբիկ Միքայելյանին:

«Այս ռեկորդը ես ցանկանում եմ նվիրել Հայկական բանակին` նրա կազմավորման 20-ամյա տարեդարձի կապակցությամբ: Սա ցույց կտա մեր հարևան պետություններին, թե ինչ ուժի ու եռանդի տեր են հայ զինվորները»,- նշեց Ռուբիկ Միքայելյանը, ով հավաստիացրեց, որ այս ռեկորդը սահմանելու համար աշխատել է 5 տարի:

Ռեկորդակրի հայրը` Գարիկ Միքայելյանը, ով նաև իր տղայի մարզիչն է, նշեց, որ հպարտ է Ռուբիկի նման որդի ունենալու համար ու կցանկանա, որ վերջինիս եռանդն ու աշխատասիրությունն օրինակ ծառայի բոլոր հայ երիտասարդների համար: «Մենք աշխատելու ենք, որպեսզի սահմանենք չորրորդ ռեկորդը` անցնելով 10 հազարի սահմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գարիկ Միքայելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում